Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգնել ենք բովանդակազուրկ մեղադրանքներից․ ամեն մեղադրանքի համար պատասխան են տալու»․ Աղաջանյան

Մարտ 07,2022 12:42

«Կան ելույթներ, որոնց հեղինակը կարող է այս կամ այն կերպ տեքստն արտաբերել ժեստերով կամ առանց, X կամ Y տոնայնությամբ։ Այստեղ ավելի կարեւոր է ուշադրություն դարձնել բովանդակության վրա, որովհետեւ եթե ուշադիր հետեւենք ընդդիմադիր գործընկերների տեքստերին, ապա ավելի բովանդակային եւ հետաքրքիր հարցեր կառաջանան, քան այն, ինչը դուք նշում եք՝ մատ թափ տալը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին ընդդիմադիրի կարգավիճակում պահանջում էր մատ թափ չտալ ընդդիմադիրների վրա, օրեր առաջ ԱԺ ամբիոնից մատ թափ տվեց, ավելին՝ սպառնալ «ուրիշ բան էլ» թափ տալ՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Երբ պնդում եք, թե Նիկոլ Փաշինյանը հարցի բովանդակությունից խուսափեց եւ դրա հետ կապ չունեցող պատասխան տվեց, կարծում եմ՝ ուղիղ հակառակն է եղել։ Արդեն հոգնել ենք այդ անհիմն եւ բովանդակազուրկ, նաեւ՝ վիրավորական մեղադրանքներից։ Դրանց հեղինակները պետք է պատասխան տան իրենց ցանկացած հնչեցրած մեղադրանքի համար, որովհետեւ սա ՀՀ ԱԺ-ն է։ Ակնկալում եմ, որ նույն հարցն իրենց տաք՝ երբ խոսում են 75%-ի մասին, դրա մեջ մտնո՞ւմ են այն տարածքները, որոնք տարիներ շարունակ իրենց իշխանությունները բանակցային սեղանին օգտագործել են որպես սակարկման առարկա։ Ամեն անգամ, երբ հարցերի եւ պնդումների տեսքով մեզ մեղադրում են դավաճանության, հայրենիքի 75%-ը հանձնելու մեջ, սա անթույլատրելի է»,-նշեց պատգամավորը։

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ նման երեւույթներին պետք է արձագանք լինի, եւ սրանից հետո իրենց ուղղված ամեն մեղադրանքին լինելու է արձագանք․ «Իրենք պետք է պատասխան տան եւ հիմնավորեն իրենց ամեն ասածը, այլապես կլինեն նման ելույթներ եւ ոչ միայն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031