Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Օլեքսեյ Ռեզնիկովի հետ։
Նշվում է, որ նախարարները մտքեր են փոխանակել հրադադարի և կայունության շուտափույթ ապահովման և մարդասիրական օգնության հարցերի շուրջ։
Հուլուսի Աքարն ընդգծել է հրադադարի հրատապ անհրաժեշտությունը, թեկուզ որոշակի ժամկետով անվտանգ տարհանումն ապահովելու և հումանիտար իրավիճակը բարելավելու համար։
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հույս է հայտնել, որ կապահովվի Թուրքիայի քաղաքացիների անվտանգությունը, որոնց չի հաջողվել տարհանել, և որոնց տարհանումը շարունակվում է։
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է իր նպաստն ունենալ Ուկրաինային մարդասիրական օգնություն հասցնելու և խաղաղության ու բարօրության հաստատման հարցում, ինչպես ունեցել էր նախկինում։