«ՔՊ-ն նման հարց չի քննարկում, օրակարգում էլ նման հարց չկա այս պահին։ Արցախի խորհրդարանի ընդունած նախագծի հետ կապված որեւէ մեկնաբանություն չունեմ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Արցախի խորհրդարանի նախաձեռնած՝ «Բռնազավթված տարածքների մասին» նախագծին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Հարցին՝ ՔՊ-ն համարո՞ւմ է, որ թշնամուն անցած Արցախի տարածքներն օկուպացված են, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց․ «Այն ստատուս քվոն, որը կա այս պահին, արդյունք է Ադրբեջանի սկսած պատերազմի, որն ուղեկցվել է միջազգային բոլոր օրենքների խախտումներով։ Սա է մեր դիրքորոշումը, որը միջազգային հարթակներում եւս պետք է գնահատականի արժանանա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ