Լրահոս
Օրվա լրահոսը

Անհապաղ պետք է սկսել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ՀՀ հայտի պատրաստումը, օր առաջ սկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ. «Հայաստանի Եվրոպական կուսակցության» դիրքորոշումը

Մարտ 07,2022 12:12

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյան

Հայաստանի Եվրոպական կուսակցության դիրքորոշումը ներկա քաղաքական իրավիճակում՝ առաջարկներ ՀԵՎԿ Քաղխորհրդին

1.Ռուս ոչ «պալատական» եւ միջազգային վերլուծաբանների կարծիքով մոտ 10 շաբաթվա ընթացքում ՌԴ-ի էկոնոմիկան կքարանա: Չաշխատող բիզնեսները ստիպված մարդկանց կազատեն աշխատանքից: Բանկերը կբախվեն վարկերի դիմաց զանգվածային չվճարումների հետ, որի հետևանքով կսկսվի բանկերի սնանկացում: Տեղական արտադրությունը կանգ կառնի բանկային համակարգի փլուզման, արտադրանքի մեջ մտնող արտասահմանյան մասերի բացակայության և ժամանակակից մեքենասարքավորումների ծրագրային ապահովման դադարեցման հետևանքով: Ներմուծումները կանգ կառնեն՝ վալյուտայի բացակայության, SWIFT-ի անջատման և տնտեսական բոյկոտների պատճառով: Կսկսվի տնտեսության փլուզումը աղետալի արագությամբ: Տասնյակ միլիոնավոր մարդիկ կհայտնվեն անգործ, անփող և տառացիորեն սոված վիճակում, որովհետև հիպերինֆլյացիան կոչնչացնի բոլոր խնայողությունները: Ֆինանսների բացակայությունը և ռուբլու փլուզումը կբերի ուժային կառույցների աշխատավարձի իրական մակարդակի աղետալի անկման: Սա նշանակում է, որ ամենաուշը հունիսին Ռուսաստանում կսկսվի տնտեսական, հետևաբար նաև քաղաքական քաոս: Ամենայն հավանականությամբ Պուտինը կհեռացվի (քաղաքական եւ/կամ ֆիզիկական իմաստով) և նոր իշխանությունը ստիպված կլինի ոչ միայն դադարեցնել ագրեսիան Ուկրաինայում, այլև իր զորքերը հետ կանչել Սիրիայից, Մոլդովայից և Հայաստանից: Այսինքն` ամենաուշը հունիս–հուլիս ամիսներին կդադարի ռուսական 200-ամյա ներկայությունը Հայաստանում:

2.Հայաստանին անհրաժեշտ է օր առաջ սկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ: Հասկանալի է, որ այդ բանակցությունները պետք է լինեն կոնֆիդենցիալ: Հասկանալի նաև, որ ՀՀ կառավարությունում ռուսներն ունեն իրենց աչքերն ու ականջները և այդ բանակցությունների մասին անպայման կիմանան: Սրանից վախենալ պետք չէ, քանի որ այս պահին նրանք այնպիսի ճահճի մեջ են հայտնվել Ուկրաինայում, որ որևէ այլ տեղում նոր ավանտյուրա չեն կարող կազմակերպել: Իհարկե՝ կսպառնան, իհարկե՝ ազեր-թուրքերին քսի կտան, բայց ամերիկացիները կարող են մեկ հեռախոսազանգով Ադրբեջանին զսպել: Ռուսների հեռանալու այս անցումային ժամանակահատվածում Ադրբեջանն, իհարկե, կփորձի հրահրել բախումներ Արցախում՝ այն վերջնական նվաճելու և հայաթափ անելու համար: Եթե ԱՄՆ-ն համաձայնվի Ադրբեջանի սանձերը քաշել, ապա այդ ամենը տեղի չի ունենա: Սա էլ կնշանակի, որ Թուրքիան ոչ մի հիմք ու հնարավորություն չի ունենա ագրեսիայի համար, ինչպես եղավ 1992 եւ 1993 թթ․: ԱՄՆ-ին պետք է առաջարկել Գյումրիի ռազմական բազան, Իրանի նավթի եւ գազի խողովակաշարերի կառուցման նախագծեր, ԿԳԲ-ի հայկական ցանցի լյուստրացիա:

3.Ժողովրդին, ընդդիմության միջոցով, պետք է անհապաղ նախապատրաստել և բացատրել, որ մեզ մոտից հեռանում է ոչ թե մեր, այլ թուրքերի դաշնակիցը: Այսինքն, ոչ թե վախենալ է պետք, այլ ուրախանալ: Հանրային հեռուստատեսությամբ ավելի հաճախ ամբիոն տրամադրել իրական ընդդիմությանը, այլ ոչ թե խորհրդարան սողոսկած նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչներին: Եվրոպական կուսակցությունը միշտ պատրաստ է մասնակցել ինչպես վերլուծական, այնպես էլ բանավիճային հաղորդումներին:

4.Ոչ մի դեպքում չի կարելի այս պահին գայթակղվել կարճաժամկետ թվացյալ եկամուտներով եւ գնալ ՌԴ-ին պատժամիջոցներից խուսափելու որեւէ վտանգավոր գործարքների, որոնք սպառնում են ՀՀ-ի դեմ Արեւմտյան պատժամիջոցների տարածումով։

5.Անհապաղ պետք է սկսել ԵՄ եւ ՆԱՏՕ անդամակցելու ՀՀ հայտի պատրաստումը եւ դրան ուղղված դիվանագիտական, գաղափարական եւ հասարակական անհրաժեշտ աշխատանքը երկրում, Սփյուռքում եւ միջազգային ատյաններում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Կարծում էի Խզմալյանը Ուկրաինա է մեկնել…. գոնե տեղում կտեսներ նման ցանկություն արտահայտելու գինը։ Մեզ ավելի արագ կռմբակոծեն ու դա չեն անի ռուսները։ Դա կանի ալիեվը ռսի դրդմամբ ու աչքն էլ չի թարթի։ Իսկ ուր կլինի Խզմալյանը այդ ժամանակ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031