ԱԺ նախկին անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը
Կա՞ն մարդիկ, որոնք չեն նկատում Եվրոպական երկրների սանկցիաները ՌԴ-ի նկատմամբ։
Իսկ կա՞ն մարդիկ, որոնք հիշում են ինչ սառն անտարբերություն էին ցուցաբերում մեր թշնամու անօրեն գործողությունների հանդեպ։
Իսկ կա՞ն մարդիկ, որոնք անտարբեր են մինչ օրս Բաքվի բանտերում մնացած գերիների, գերիների դատապարտման ու խոշտանգման հանդեպ։
Կարդացեք նաև
Իսկ կարո՞ղ է լինեն մարդիկ, որոնք արդեն հստակեցրել են, թե որքա՜ն սուտ են բոլորը մեր երկրի համար, մեզ համար ու ոչ մեկից ոչինչ ակնկալել պետք չէ ու սեփական ռեսուրսներն է պետք լավ տնօրինել ու ոտքի կանգնել, բոլորի հետ էլ նորմալ հարաբերվել ու որևէ մեկի շահը առաջ չտանել, քան սեփական շահն է…
Հասկանում եք չէ՞, թե ի՜նչ անհավանական անտեսված վիճակում ենք մենք։
Մեկ էլ էն ցույց անող մասսայի քանի % էր 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի դրոշն առել ու ՄԱԿ դռները թակում, կամ էլ դեսպանատների։
Չգիտեմ կա՞ն, թե՞ չէ, բայց զարթնեք ու գործի անցեք, հերթը էլի մեզ է հասնելու ու եվրոպական վայնասուն չի լինելու…
Տեր կանգնենք մեզ ու էդ անենք Ֆեյսբուքից դուրս …
Հա՛, Շոստակովիչի երաժշտության արգելքն էլ ամենապրիմիտիվ պատժամիջոցն է, բայց շատ ցցուն ցույց է տալիս եվրոպական ձեր պաշտելի արժեքները…
Բարի գիշեր…