Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դոժդ»-ի հաղորդավարին թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը

Մարտ 07,2022 11:09

«Ալիք մեդիա». Ռուսական «Դոժդ» անկախ հեռուստաալիքի լրագրող Միխայիլ Ֆիշմանին թույլ չեն տվել հատել Վրաստանի սահմանը։ Այս առիթով հայտարարություն է տարածել «Հանուն ԶԼՄ-ների պաշտպանության» կոալիցիան՝ կոչ անելով Վրաստանի իշխանություններին ընդունել ռուս լրագրողներին, ովքեր ոտնձգությունների են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեության պատճառով։

«Մենք ցանկանում ենք հանրությանը հիշեցնել, որ «Դոժդը» Ռուսաստանում քննադատական խմբագրական քաղաքականություն վարող ընկերություն էր։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող ռազմական գործողությունների հետևանքով հարթակը դադարեցրեց հեռարձակումը մարտի 3-ին:

Վերջերս Ռուսաստանի կառավարությունը սահմանեց կանոնակարգեր, որոնք դժվարացնում էին անկախ լրատվամիջոցների աշխատանքը պատերազմի ժամանակ: Տեղեկությունների տարածումը, որը Կրեմլը համարում է «կեղծ», կարող է պատժվել խոշոր տուգանքով կամ ազատազրկմամբ»,-ասվում է կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ։

Կոալիցիան կարծում է, որ լրագրողին երկիր չթողնելու փաստը կարող է որպես խտրականություն դիտարկվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նմանատիպ խոչընդոտների չեն հանդիպում Ռուսաստանից եկած, Հայաստանի սահմանով մուտք գործող այլ անձինք։ Ըստ այդմ, պետությունը պետք է բացատրի, թե ինչն է դարձել Միխայիլ Ֆիշմանին երկիր չընդունելու պատճառը։

Տաթև ԽՈՑԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ լրագրողի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031