Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը հյուրընկալեց Արտաշատ միավորված համայնքի տարածքը սպասարկող հոգևորականներին։ Հանդիպմանը ներկա էր նաև համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանը:
Ներկաները քննարկեցին հոգևոր-եկեղեցական կյանքին առնչվող խնդիրները, խոսվեց համայնք-եկեղեցի համագործակցության, համայնքում հոգևոր արժեքների վերահաստատման մասին: Կարևոր ու արդիական է հոգեորսության թեման, քայքայիչ աղանդների վնասներն ու հետևանքները, խնդրի լուծման համար առաջարկվեց ճշմարիտ հավատքի ու հոգևոր արմատներին վերադարձի ուղիներ նախանշել։ Խոսվեց նաև իրականացվող մի շարք սոցիալական ծրագրերից, որտեղ եկեղեցին կդառնա բարերարի ու սոցիալական խոցելի խմբերի միջև կապող օղակը:
Համայնքի ղեկավարը կարևորեց հանդիպումը՝ տարածաշրջանում հոգևոր կյանքի աշխուժացման և ազգային արժեքների պահպանման համատեքստում: Պարոն Մկրտչյանը հայտնեց իր պատրաստակամությունը մշտապես եկեղեցու հետ սերտ համագործակցելու և հոգևոր-ազգային արժեքների վերաարժեվորելու գործում:
Հոգևոր հայրերն իրենց շնորհակալությունը հայտնեցին համայնքի ղեկավարին՝ ջերմ ընդունելության համար։
Կարդացեք նաև
Արտաշատի համայնքապետարան