Բրիտանական ռոք երգի աստղ Սթինգը երկար տարիների ընդմիջումից հետո կրկին կատարել է իր հայտնի Russians երգը՝ այն նվիրելով ուկրաինացիներին և այն ռուսներին, որոնք պայքարում են պատերազմի դեմ:
«Ես շատ հազվադեպ եմ կատարել այս երգը այս տարիների ընթացքում, ինչ այն գրել եմ, քանի որ չեմ կարծել, որ այն կրկին արդիական կդառնա: Բայց խաղաղ, ոչ մեկին չսպառնացող հարևանի վրա հարձակվելու՝ մեկ մարդու ընդունած արյունալի, սարսափելի, սխալ որոշման ֆոնին այս երգը կրկին դառնում է կոչ՝ ուղղված մարդկությանը: Խիզախ ուկրաինացիների համար, որոնք պայքարում են այդ դաժան բռնապետության դեմ, բայց նաև բազմաթիվ ռուսների համար, որոնք բողոքում են այդ չարագործության դեմ՝ չնայած ձերբակալվելու և բանտ ընկնելու սպառնալիքին: Մենք բոլորս սիրում ենք մեր երեխաներին: Դադարեցրեք պատերազմը»,-Insagram- ի իր էջում գրել է երաժիշտը՝ կցելով իր նոր կատարման տեսանյութը:
Երգը Սթինգը գրել էր 1980-ականների կեսերին՝ Սառը պատերազմի և ազատ աշխարհի ու Խորհրդային միության դիմակայության տարիներին:
https://www.youtube.com/watch?v=IW0Wq-t4kSQ
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ