Վայոց ձորի այցը նախարար Քերոբյանը շարունակել է Հերհեր համայնքի բնակիչների հետ հանդիպմամբ, որի ընթացքում բնակիչները ներկայացրել են համայնքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագիր, անդրադարձել ոռոգման խնդրի կարգավորմանը, ճանապարհաշինությանն ու համայնքում առավել հեռանկարային ուղղությունների զարգացմանը։
«Մի քանի ամիս առաջ Հերհեր գյուղից Վաչիկը (առաջին նկարում) եկել էր քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակներում ինձ հետ հանդիպման ու հրավիրել Հերհեր գյուղ, որը սիրով ընդունել էի, բայց ոչ մի կերպ չէր ստացվում գնալ։ Հերհերի բնակիչները շատ տպավորիչ էին, բոլորը գրագետ, աշխատասեր, մեր երկրի խնդիրները խորությամբ հասկացող ու լավատես։ Ի դեպ, միակ գյուղն էր, որտեղ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ կին կար։ Կարծում եմ, որ այսուհետև նման հանդիպումներին պետք է պնդել կանանց հավասար մասնակցությունը»,- նշել է նախարարը։
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ