Մենք՝ Արցախում ապրող հայերս գիտակցում և հասկանում ենք, որ մեր հայրենի հողում այսօր անվտանգ ապրելու և արարելու հիմնական երաշխավորը հանդիսանում է ՌԴ-ն իր խաղաղապահ առաքելությամբ:
Այո´, ինչպես ասում էր ՌԴ արտաքին գործերի նախարար պարոն Լավրովը, Ռուսաստանն ունի նաև բարեկամներ, նրանցից մեկը մենք ենք:
Ինքնորոշման իրավունքի ոտնահարման և էթնիկ զտման քաղաքականության հետևանքները, ցավոք, Արցախում յուրաքանչյուր քաղաքացի զգացել է իր մաշկի վրա: Մենք կիսում ենք ՌԴ վարվող արտաքին քաղաքականությունը, քանի որ 2014 թ. Մայդանից հետո Ղրիմում և Դոնբասում Ուկրաինայի իշխանությունները վարել են ռուս ազգաբնակչության հանդեպ էթնիկ զտման քաղաքականություն, և ՌԴ-ն ստիպված էր հատուկ գործողություններով իր հայրենակիցների անվտանգությունն ապահովել:
Դոնբասում պարբերաբար կրկնվող ռազմական գործողությունների արդյունքում մահացել են խաղաղ բնակիչներ, երեխաներ: Աշխարհը այդ ժամանակ լուռ էր, խուլ էր, կույր էր, ինչպես Արցախում 44-օրյա պատերազմի օրերին, երբ մեր խաղաղ բնակչությանը գլխատում էին, մեր քաղաքները ավերում, օգտագործում էին անթույլատրերի զենքեր` կասետային և ֆոսֆորային: Մենք հայտարարում ենք, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման գործընթացը այլընտրանք չունի: Մենք հավատում ենք ռուս ժողովրդի հաղթանակին:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ