Լրահոս
Օրվա լրահոսը

Սնկով եւ սպանախով կուսկուս (տեսանյութ)

Մարտ 06,2022 13:29

Կուսկուսը մանրաձավարից (манная крупа) պատրաստված մթերք է, որը շատ տարածված է հատկապես Միջին Արեւելքում, արաբական երկրներում: Այն փոխարինում է բրնձին եւ մակարոնեղենին՝ որպես խավարտ: Այս ուտեստը շատ հարմար է ինչպես պահք պահողների, այնպես էլ՝ վեգանների համար: Ի դեպ, կարող եք կուսկուսը փոխարինել նաեւ մանր աղացած ձավարով՝ մանր բլղուրով:

Անհրաժեշտ մթերքները

Կուսկուս- 1 բաժակ

Սունկ-700-800 գրամ

Սպանախ- 1 կապ

Գլուխ սոխ-1 խոշոր գլուխ

Սխտոր-3 պճեղ

Բուսական յուղ- 4-5 ճաշի գդալ

Ձիթապտղի յուղ աղցանների համար (extra virgin) – 2-3 ճաշի գդալ (պարտադիր չէ)

Թարմ կանաչեղեն, սեւ, կարմիր պղպեղ եւ աղ՝ ձեր ճաշակով

Պատրաստման եղանակը

Բոլոր բանջարեղենները, կանաչիները լավ լվանալ, չորացնել: Սկզբում բուսական յուղի մեջ տապակել սոխը, ապա՝ սխտորը եւ սունկը: Մեծ թասի մեջ լցնել կուսկուսը, վրան լցնել եռման ջուր՝ այնքան, որ ծածկի կուսկուսը եւ մեկ մատ էլ ավելին լինի: Վրան ծածկել կամ կափարիչով կամ սննդային թաղանթով:

Երկու-երեք րոպե անց, երբ կուսկուսն ամբողջությամբ կլանած կլինի ջուրը, ավելացրեք տապակած սունկը, ձիթապտղի յուղը, թարմ կանաչիները, աղը, պղպեղը: Սնկի թավայի մեջ արագ՝ 2-3 րոպեում տապակեք նաեւ սպանախը եւ ավելացրեք կուսկուսին: Կարող եք մատուցել ինչպես տաք վիճակում՝ որպես խավարտ կամ հիմնական ուտեստ, այնպես էլ սառած վիճակում՝ որպես աղցան:

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031