«Սանկտ Պետերբուրգից Վաշինգտոն հատուկ ինքնաթիռ է մեկնել, որպեսզի հայրենիք վերադարձնի ԱՄՆ-ում պերսոնա նոն գրատա հայտարարված դիվանագետներին»,- իր թելեգրամյան ալիքում տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մարիա Զախարովան նաև նշել է. ««Ռոսիա» հատուկ ավիաջոկատի թռիչքը տեղեկատվական ճակատի «մարտիկները» ներկայացրել են՝ որպես «ռուսների փախուստ» և ռուսների փորձ «կոնտակտի մեջ մտնել ամերիկացիների հետ»:
Օրեր առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 12 ռուս դիվանագետների հայտարարել է պերսոնա նոն գրատա և նրանց ժամանակ տվել մինչև մարտի 7-ը լքել երկիրը: Այս որոշումը ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանմամբ՝ «երկկողմ հարաբերությունների՝ ԱՄՆ-ի կողմից հրահրված միտումնավոր և ցինիկ սրացում» է: Բացի այդ, հայտնի է դարձել, որ ամերիկացիները վտարում են վերջին ռուս սպային, որը պաշտոնապես գործուղված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ռազմական հարցերով վարչություն՝ միաժամանակ վիզաներ չտրամադրելով ՌԴ ՊՆ մյուս թեկնածուներին։
Ըստ ռուսական կողմի` «Մոսկվան չէր ցանկանա գնալ ամերիկացի դիվանագետների վտարման քայլին, սակայն Վաշինգտոնի գործողությունները մեծ ընտրություն չեն թողնում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ