Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն 20-ական տարով ազատազրկման է դատապարտել մեր երկու զինվորականներին․ ապշեցնող և ողբերգական է մեր պետական և հանրային դաշտի լռությունը․ Վարդան Ոսկանյան

Մարտ 06,2022 12:01

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը

Բաքվի բռնապետի դատարան կոչեցյալը գրեթե 20-ական տարով ազատազրկման է դատապարտել մեր երկու զինվորականների, որոնք գերեվարվել էին Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Արցախից բռնազավթված Քարվաճառի սահմանագծին։

Միջազգային հանրություն կոչվողի հանցակից լռությունն արդեն, որպես կանոն, «սովորական» երևույթ է, սակայն ապշեցնող և ողբերգական է մեր պետական և հանրային դաշտի լռությունը, որոնք, ըստ էության, մեր զինվորականներին բախտի կամ, ավելի ճիշտ, Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտսպսնների քմահաճույքին են թողել։

Սահմանային վտանգավոր գոտիներում Հայաստանի և Արցախի հանրսպետությունների անվտանգությունն ապահովող մեր յուրաքանչյուր զինվորական պետք է համոզված լինի, որ իր թիկունքին կանգնած է իրեն բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու պատրաստ պետություն և հանրություն, հակառակ դեպքում՝ մենք ստիպված ենք լինելու, պատկերավոր ասած, արդեն մեր բակերում դիմակայելու թշնամուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031