Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի դատախազին չի խանգարում սյունեցի չլինելը

Մարտ 06,2022 11:16

Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանին սյունեցի չլինելը օգնո՞ւմ, թե խանգարում է աշխատել՝ Aravot.am-ի այս հարցին ի պատասխան Էդուարդ Հարությունյանն ասել է, որ աշխատանքային գործունեության ընթացքում պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի տարբեր մարզերում։

«Երբեւէ տարբերակված մոտեցում չեմ զգացել, ինքս էլ այդպիսին չեմ ցուցաբերել: Իսկ ընդհանուր առմամբ ռոտացիան միշտ դրական է ազդում աշխատանքի արդյունավետության վրա: Սյունիքի մարզում գտնվելն ու աշխատելն ինձ համար առաքելություն է՝ նպաստելու հատկապես այս դժվար պահին մարզի բնակիչների բարօրությանը, մարզի տարածքում օրինականության ապահովմանը: Այդ առումով ես եւ մարզի դատախազության յուրաքանչյուր դատախազ, աշխատակից գործադրում ենք առավելագույն ջանքեր՝ միաժամանակ կիսելով բոլոր այն բարդությունները, որոնց բախվում է մարզի բնակչությունը»,-ասել է Սյունիքի դատախազը:

Սյունիքի մարզի դատախազությունում թափուր տեղեր չկան: Անցած տարի չի եղել դեպք, որ աշխատակիցներից որեւէ մեկը համակարգից  հեռացվի, բայց եղել են աշխատակիցներ, որոնք տեղափոխվել են այլ տարածքի դատախազություններ։ Քիչ չեն եղել համալրումները։  «Դատախազների թեկնածուների ցուցակների համալրման գործընթացում կատարված օրենսդրական փոփոխությունները նպաստել են համակարգում կադրային խնդիրների լուծմանը: Սակայն դատախազները շարունակում են աշխատել գերծանրաբեռնված: Տարեկան կտրվածքով Սյունիքի մարզի դատախազության դատախազների հսկողական վարույթում միջին հաշվով չնայած գտնվում է շուրջ 130 քրեական գործ, այդուհանդերձ նրանք պատվով կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները»,-նշում է Էդուարդ Հարությունյանը:

2022 թվականին Սյունիքի  մարզի դատախազությունն իր առջեւ խնդիրներ է դրել հատկապես պետական շահերի պաշտպանության ոլորտում համապատասխան ուղղություններով էականորեն ավելացնել ուսումնասիրությունների քանակը, ինչպես նաեւ ավելի ակտիվացնել հանցագործություններով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պետությանը պատճառված վնասների վերականգնման գործընթացում կիրառվող միջոցառումները: Նշենք, որ Սյունիքում անցած տարի հանցագործությունների թվի աճ է գրանցվել։

«Ունեցած ողջ  գործիքակազմով ուժեղացնելու ենք կրկնահանցագործությունների դեմ պայքարը»,-համոզված է մարզի դատախազը: Ըստ Էդուարդ Հարությունյանի՝ աշխատանքներ են տարվելու բնակչության հետ կապը ավելի սերտ դարձնելու համար, ինչի համար նախատեսում են ավելացնել  քաղաքացիների ընդունելությունների թիվը։

Հիշեցնենք, Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը պատասխանել է Aravot.am-ի հարցերին։ Հարցազրույցի ծավալի հաշվի առնելով այն ներկայացնում ենք հատվածաբար։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031