Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարն ու Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը քննարկել են Ուկրաինային զենք մատակարարելու և այլ հարցեր․ «Ամերիկայի ձայն»

Մարտ 06,2022 10:31

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան շաբաթ օրը հանդիպել են Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանին՝ քննարկելու Արևմուտքի ջանքերը՝ Ուկրաինային աջակցելու և Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությամբ, որը հարձակվել է հարևան երկրի վրա:

Բլինքենը և Կուլեբան բանակցություններ են վարել սահմանային անցակետում, որտեղից հազարավոր մարդիկ՝ հիմնականում կանայք և երեխաներ, հեռացել են Ուկրաինայից Լեհաստան։

Պետքարտուղարն ու արտգործնախարարը հանդիպել են Ուկրաինայի և Լեհաստանի սահմանի նշագծում։

«Ամբողջ աշխարհն աջակցում է Ուկրաինային, և ես այստեղ եմ՝ Ուկրաինայում՝ իմ ընկերոջ՝ իմ գործընկերոջ հետ», – ասել է Էնթոնի Բլինքենը։

Դմիտրի Կուլեբան հավելել է. «Հուսով եմ, որ ուկրաինացի ժողովուրդը դա կարող է տեսնել որպես հստակ նշան, որ մենք ունենք ընկերներ, ովքեր բառացիորեն աջակցում են մեզ»:

Զրուցակիցները քննարկել են Ուկրաինային զենք մատակարարելու, Ռուսաստանին միջազգայնորեն մեկուսացնելու և պատժամիջոցների միջոցով նրա տնտեսությանը վնասելու հարցերը, ասել է Կուլեբան։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031