Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիա Ստեփանակերտում` ի պաշտպանություն Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման իրավունքի․ երկու տիկիններ փորձել են տարատեսակ սադրանքների միջոցով խափանել միջոցառումը

Մարտ 05,2022 21:10

«Ապառաժ» -ի հաղորդմամբ՝ այսօր` մարտի 5-ին «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևը կազմակերպել է խաղաղ ակցիա ի պաշտպանություն Դոնեցկի Ժողովրդավարական և Լուգանսկի Ժողովրդավարական հանրապետությունների ճանաչման իրավունքի։

Ակցիայի մասնակիցները պարեզել են «Մենք միասին ենք», «ԴԺՀ, ԼԺՀ, ԼՂՀ» գրությամբ պաստառներ։

«Ամեն ինչ այնքան սահուն էր ընթանում, մինչև այն պահը, երբ ակցիային խառնվեցին երկու կարմրամազ տիկիններ՝ փորձելով տարատեսակ սադրանքների միջոցով, խափանել միջոցառումը։ Ասում էին, իբր, իրենք ազգությամբ հայ են՝ արցախցի, բայց Ուկրաինայից են։ Ոստիկանությունը խնդրեց ցույց տալ հայկական անձնագրերը, սակայն պարզվեց՝ չունեն։ Ինչպես ավելի ուշ իմացանք, սրանք ծռիստական սադրիչներ էին, որ հատուկ գործուղվել էին Արցախ՝ խափանելու պրոռուսական խաղաղ ակցիան»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Մետաքսե Հակոբյանը մանրամասնել է՝ ինչպես հետո պարզել են, տարօրինակ վարքով աչքի ընկած անծանոթ կանայք Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, որ արևմտամետ որոշ կազմակերպություններից ֆինանսավորող միջոցներով հասել են Արցախ, իսկ, ինչպես վերջում է պարզվել՝ նրանց Արցախ է գործուղել «Սասնա ծռեր» միավորումը, որի ինչ- որ թևին են հարում վերոհիշյալ կանայք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031