Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային քննարկում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027թթ․ համալիր ծրագրի» նախագծի վերաբերյալ

Մարտ 05,2022 15:35

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027թթ․ համալիր ծրագրի» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում։

Հանդիպմանը մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, որոնք ծրագրի նախագծի վերաբերյալ ներկայացրել են առաջարկներ և դիտարկումներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, ընդգծել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում վերջիններիս իրավունքների առաջխաղացման ապահովման կարևորությունը։

Նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների շրջանակում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների փաթեթի ընդունումը, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավմանը, հաշմանդամության հիմքով խտրականության բացառմանը, բոլոր ոլորտներում նրանց լիարժեք և արդյունավետ մասնակցության ապահովմանը․
«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027թթ․ համալիր ծրագրում սահմանված հիմնական ուղղությունները ութն են, որոնց նպատակն է բացառել հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորումը, ապահովել միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության, ինչպես նաև որակյալ ներառական կրթության իրավունքի մատչելիությունը։ Կարևորում ենք նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության և աշխատանքային իրավունքների ապահովման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը, ֆիզիկական և հոգեկան առողջության իրավունքի հնարավոր առավելագույն մակարդակով ապահովումը, անկախ կյանքին աջակցող ծառայությունների ձևավորումն ու զարգացումը»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը նշել է, որ ծրագրի նախագծի մշակման աշխատանքներում ներգրավված է եղել հաշմանդամություն ունեցող շուրջ 70 անձ, որոնց կարծիքներն ու առաջարկները տեղ են գտել նախագծում։

Հանրային քննարկումը կազմակերպել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031