Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի տղաները նոր նվաճումներ են արձանագրում միջազգային մրցահարթակներում:
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի երկրորդ փուլում Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում նվաճել է ոսկե մեդալը, իսկ նրա թիմակից Արթուր Ավետիսյանը կանգնել պատվո պատվանդանի արծաթե աստիճանին: Իսկ ավելի վաղ Հարություն Մերդինյանը նժույգթափերում արժանացել էր բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ