Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Ազգային Հերոս, Արցախի հերոս, հաղթանակ կերտած Սպարապետ, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 63 տարեկան:
Շնորհավո՛ր տարեդարձդ հայ ժողովրդի հերոս զավակ:
Օրհնվի Ծնունդդ՝ Վազգեն Սարգսյան:
Կարդացեք նաև
Վազգեն Սարգսյանի արած գործն ու թողած ժառանգությունը մեր պետության, պետականության համար անուրանալի է:
Վազգեն Սարգսյանի ավանդն անուրանալի է հայոց բանակաշինության, պետականաշինության գործում:
Վազգեն Սարգսյանն անհատ էր, որն օժտված էր առանձնահատուկ ունակություններով, նրա միտքն արագ էր, խոսքը հստակ, ծրագրերը իդեալական որոշված, գործն արդյունավետ:
ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյան:
ՀՀ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը վստահեցնում է եւ կրկին անգամ փաստում՝ մենք հավատարիմ ենք քո պատգամներին, մենք շարունակողն ենք քո կիսատ թողած գործի: Գիտակցելով մեր պատասխանատվությունը ժողովրդի եւ պետության առջեւ մենք՝ երկրապահներս, այսօր էլ ավելի համախմբված մեր պետության, մեր բանակի կողքին ենք: Այսօր մեր կողքին են նաեւ երիտասարդ ու պատանի սերնդի ներկայացուցիչներ, ովքեր եւս պատրաստ են շարունակել քո պատգամը:
Սիրելի՛ հայրենակիցներ
Մեր պատմության էջերում արդեն բավական շատ են ցավոտ դրվագները: Ոգեշնչվելով Վազգեն Սարգսյանի նման հերոս հայորդիների կենսագրություններով, նրանց կերտած հերոսություններով մենք պետք է հերթական անգամ փառքով հաղթահարենք մեր առջեւ ծառացած մարտահրավերները:
Մենք անշուշտ կգրենք նվաճումներով, նորանոր ձեռքբերումներով հարուստ մեր նորօրյա պատմությունը:
Կրկին անգամ շնորհավո՛ր լուսավոր ծնունդդ Վազգեն Սարգսյան,
Փա՛ռք ՔԵԶ Սպարապետ.
Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին,
Փա՛ռք Հայ զինվորին,
Հավերժ փա՛ռք նահատակվածներին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:
Խաղաղություն մեր երկրին:
ՀՀ ԵԿՄ վարչություն