Փիլիսոփայության դոկտոր, դոցենտ Աշոտ Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը
Կյանքից հեռացավ Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահության հիմնադիր անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արամ Պարույրի Գրիգորյանը։
Վերջին անգամ իրեն այցելել եմ մի քանի տարի առաջ՝ նոր հրատարակված գիրքս նվիրելու առիթով։ Վաղուց չէինք տեսնվել, ուրախ էր, ջերմ զրույց ունեցանք, մի քանի անգամ հարցրեց՝ Ну как ты, интересно живешь? Երբեք կյանքի նկատմամբ հետաքրքրությունը չկորցնելը, միշտ հետաքրքրությամբ ապրելն իր մոտտոն էր։ Այդ հետաքրքրությունը վերաբերվում էր բոլոր ոլորտներին՝ ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական, նաև՝ զգայական-մարմնական։ Այստեղից էլ իր սիրած արտահայտություններից մեկը՝ «մարմնականության խրախճանքը» (пиршественная телесность), որը հաճախ է հանդիպում իր վերլուծական տեքստերում։ Այդպես էլ գնաց՝ պայծառ և հետաքրքրասեր։ Հոգիդ լույս, Արամ Պարույրովիչ, հոգիդ լո՜ւյս։