Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է եւ, ինչպես տեղեկացրել ենք, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՊՆ փոխնախարարները, ԳՇ պետի պաշտոնակատարը այցելել էին Եռաբլուրի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետի շիրիմին: Եռաբլուր այցելեց նաեւ Եկրապահ կամավորական միությունը՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ:
Սասուն Միքայելյանը Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ մի քանի տեխնիկական առաջադրանքներ տվեց՝ դրոշը որտեղ դնեն, ծաղկեպսակը՝ որտեղ, հետո կանգնեց շիրմաքար առաջ ու պատիվ տվեց սպարապետին: Նա լրագրողների հարցերին չպատասխանեց ու հեռացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ