Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվանից ովքեր կզոհվեն, կզոհվեն նաև ձե՛ր պատճառով. Զելենսկին քննադատել է ՆԱՏՕ-ին

Մարտ 05,2022 13:10

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի երկինքը չփակելու որոշման համար:

Հիշեցնենք, մարտի 4-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում տեղի ունեցած խորհրդակցությանը մերժել էին Ուկրաինային օդից պաշտպանելու մի քանի երկրների առաջարկը:

«Այսօր տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Թույլ, մոլորված գագաթնաժողով: Գագաթնաժողով, որտեղ երևում է, որ բոլորը չէ, որ Եվրոպայի ազատության համար մղվող պայքարը համարում են համար մեկ խնդիր: ՆԱՏՕ-ի բոլոր երկրների հետախուզությունները հիանալի գիտեն թշնամու ծրագրերը: Նրանք նաև հաստատել են, որ Ռուսաստանը ցանկանում է շարունակել հարձակումը… 9 օր մենք տեսնում ենք դաժան պատերազմ… Իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն գիտակցաբար որոշում ընդունեց չփակել Ուկրաինայի երկինքը»,- ասել է Զելենսկին ժողովրդին ուղղված իր ուղերձում:

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ՆԱՏՕ-ի երկրները առաջ են քաշել մի թեզ, ըստ որի այդ գործողությունը կսադրեր Ռուսաստանի կողմից ուղիղ ագրեսիա դաշինքի դեմ: «Դա ինքնաներշնչանք է թույլերի և նրանց համար, ովքեր ներքուստ վստահ չեն… Ի՞նչ էիք մտածում այդ նիստին: Այսօրվանից սկսած ովքեր կզոհվեն, կզոհվեն նաև ձե՛ր պատճառով: Ձեր թուլության պատճառով»,- ասել է Զելենսկին:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031