Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՊՆ փոխնախարարները, ԳՇ պետի պաշտոնակատարը այցելել էին Եռաբլուրի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետի շիրիմին:
Նրանք նաեւ ծաղիկներ խոնարհեցին Զորավար Անդրանիկի, արցախյան առաջին պատերազմի, ապրիլյան եւ 44-օրյա պատերազմի զոհերի շիրիմներին ու հեռացան: Պապիկյանը լրագրողների հարցերին չպատասխանեց:
Իսկ ԳՇ պետի պաշտոնակատար Կամո Քոչունցը հարցին՝ եթե ԳՇ պետը դառնա պաշտպանության փոխնախարարը, բանակը քաղաքականացված չի՞ դառնա՝ պատասխանեց. «Բանակը քաղաքականացված չի եղել ու չի էլ լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ