Մարտի 3-ին հրավիրված դասական երաժշտության համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող, ջութակահար Դիանա Ադամյանը։ Ներկայացվեց Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը։
Դիանա Ադամյանը նշեց, որ Սիբելիուսի Ջութակի կոնցերտն առաջին անգամ կատարել է այս տարվա հունվարին Գյոտինգենի սիմֆոնիկ նվագախմբի հետ, և ուրախ է, որ հնարավորություն է ստեղծվել այն կատարելու նաև Երևանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա ընդգծեց, որ համագործակցությունը սիմֆոնիկ նվագախմբի հետ շատ հաջող է, և հույս հայտնեց, որ այն հետագայում նույնպես կշարունակվի։
Ներկայացնելով իր զգացումները Սիբելիուսի Ջութակի կոնցերտը կատարելիս՝ Դիանա Ադամյանը նկատում է, այն շատ տարբերվում է հեղինակի այլ կոնցերտներից։ «Ես բազմիցս նշել եմ, որ նկարում եմ, և այս ստեղծագործության մեջ առանձնահատուկ կերպով եմ զգում գույների ու պատկերների առկայությունը։ Եվ ես իմ կատարմամբ փորձում եմ դրանք փոխանցել ունկնդրին»,- ընդգծեց ջութակահարուհին։
Կարդացեք նաև
Համերգային ծրագրի երկրորդ բաժնում նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն» սյուիտը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ