Մարտի 4-ին «Ռոսկոմնադզորը» որոշում է կայացրել արգելափակել Ֆեյսբուք սոցիալական ցանցը Ռուսաստանի տարածքում:
Պատճառաբանության մեջ նշվում է, որ 2020 թ. հոկտեմբերից արձանագրվել է Ֆեյսբուքի կողմից ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք: Իսկ վերջին օրերին սոցցանցը սահմանափակել է հասանելիությունը «Զվեզդա» հեռուստաալիքին, «ՌԻԱ Նովոստիին», «Սպուտնիկին», Russia Today-ին, Lenta.ru-ին և gazeta.ru-ին:
Ըստ գերատեսչության՝ նման սահմանափակումներն արգելված են ՌԴ համապատասխան օրենքով, որն ընդունվել է թույլ չտալու տեղեկատվության ազատ տարածման առանցքային սկզբունքների դեմ խախտումները և ռուս օգտատերերի համար օտարերկրյա ինտերներտային հարթակներում ռուսական լրատվամիջոցների հասանելիության սահմանափակումները:
Այդ որոշման կապակցությամբ Meta-ի տնօրեն Նիք Քլեգը Twitter-ում գրել է. «Շուտով միլիոնավոր շարքային ռուսներ կկտրվեն վստահելի տեղեկատվությունից, կզրկվեն իրենց ընտանիքների և ընկերների հետ կապ հաստատելու ամենօրյա տարբերակներից և կլռեցվեն: Մենք կշարունակենք անել ամեն ինչ՝ մեր ծառայությունների վերականգնելու համար, որպեսզի դրանք հասանելի մնան մարդկանց, որպեսզի վերջիններս էլ անվտանգ արտահայտվեն և կազմակերպեն իրենց գործողությունները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ