Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք». Լենա Նանուշյանը՝ աղի ավելցուկային օգտագործման նվազեցմանն ուղղված նախագծի մասին

Մարտ 04,2022 23:13

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ կարծես ամբողջ ֆեյսբուկայահությունը հասցրեց արտահայտել իր կարծիքը աղի ավելցուկային օգտագործման նվազեցմանն ուղղված նախագծի մասին, մի քիչ ավելի լուրջ ամփոփենք օրը.

  1. Մեր բնակչությունը պատկերացում չունի առողջության համար աղի ավելցուկային օգտագործման վտանգների մասին, չնայած մեծահասակների մի մեծ հատված տառապում է սիրտ անոթային հիվանդություններից
  2. Տարիներ շարունակ տարած իրազեկումը իր նպատակներին չի հասել
  3. Մեկ օրվա մեջ ամբողջ Հայաստանը իմացավ աղի նախագծի մասին ու սկսեց հետաքրքրվել դրա պատճառների մասին
  4. Պետք է ավելի ակտիվ իրազեկում տանել` օգտագործելով նոր մոտեցումներ

5.Հանրային առողջապահությունը ամենադժվար ոլորտն է: Բայց մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031