ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել Եղեգնաձորի ավագ դպրոցում Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված հուշ-ցերեկույթին: Միջոցառման ներկա են եղել նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը, ԵԿՄ Վայոց ձորի մարզային խորհրդի ղեկավար Մասիս Ղազարյանը, Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարտիրոսյանը, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:
Միջոցառման հյուրերն էին դպրոցի շրջանավարտներ, 44-օրյա պատերազմում զոհված Արտակ Բաբայանի և Սպարտակ Մնացականյանի հարազատները:
Հուշ-ցերեկույթը նվիրված էր նաև, Հայոց բանակին, հայ զինվորին և 44-օրյա պատերազմում զոհված վայոցձոցի քաջորդիներին:
Միջոցառումն ավարտվեց Հայրենիքը բնութագրող հետաքրքրիր մեկնաբանությամբ՝ Սա խոսք է հավատի և հույսի։
Կարդացեք նաև
Սա էության և հոգու սրբազան ծալքերում ապրող զգացումն է երկրագնդի այն հատվածի հանդեպ, որ նախախնամության կամքով բաժին է ընկել մարդուն և մարդն այն կոչել է Հայրենիք։
Ցերեկույթի ավարտին կազմակերպիչներին և ներկաներին ուղղված սրտի խոսք ասացին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը, Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարտիրոսյանը և դպրոցի տնօրեն Հասմիկ Մարգարյանը:
Վայոց ձորի մարզպետարան