Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում շոկոլադի գործարան հիմնելու առաջարկը հօդս է ցնդե՞լ

Մարտ 04,2022 20:33

Aravot.am-ը  Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե շոկոլադի գործարան հիմնելու առաջարկը ուժի՞ մեջ է, թե՞ ներդրողը մտափոխվել է։

Հիշեցնենք, որ  Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը իր պաշտոնավարումից կարճ ժամանակ անց մեզ հայտնել էր, որ Գյումրիով հետաքրքրված է Երևանի շոկոլադի գործարաններից մեկի հիմնադիրը։ Նա ցանկություն ունի մասնաճյուղ բացել, դիմել է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժին, շուտով կհանդիպի իր հետ ու կքննարկեն հարցը։

Հենրիկ Գասպարյանն ասաց, որ մի անգամվա հանդիպումից հետո գործարանի սեփականատիրոջ կողմից այլևս արձագանք չի եղել։

Գյումրիում ներդրումներ անելու ցանկություն է հայտնել նաև  նորաստեղծ մի կազմակերպություն, որը դիմում է գրել՝ խնդրելով տարածքներ տրամադրել բենզալցակայաններ կառուցելու նպատակով։

Գյումրու քաղաքապետարանը կտրուկ մերժել է այս առաջարկը։

«Նախ ազատ տարածքներ չունենք, որոնք կհամապատասխանեն բենզալցակայաններ կառուցելու չափանիշներին և հետո կարծում եմ՝ մեր քաղաքում եղած լցակայանները լրիվ բավարարում են մեր քաղաքի պահանջներին։ Դա այն ոլորտը չէ, որ պիտի զարգանա կամ նոր օբյեկտներ կառուցվեն»,- ասաց քաղաքի գլխավոր ճարտարապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Տիգրան Գասաբյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031