Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։ Նա հանդիպել է ինչպես Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, այնպես էլ Շտաբում այդ պահին ներկա հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում պատերազմի հետևանքով ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին աջակցելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ու ձեռնարկվող միջոցներին վերաբերող հարցերն էին։
Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանը պատասխանել է ներկաների առաջադրված հարցերին:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին