ՍԱՏՄ ենթահսկման բեռների զննությունը սահմաններում իրականացվում է պատշաճ ու ժամանակին
Նկատի ունենալով տարվա այս ժամանակահատվածում բուսասանիտարական բեռների սահմանային շրջանառության ակտիվացումն ու դրանով պայմանավորված վերահսկողության ծանրաբեռնվածությունը՝ Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Նարեկ Հայրապետյանն այցելել են ՍԱՏՄ վերահսկողություն սահմանային 5 կետերից ամենահարավայինը՝ Ագարակի սահմանային հսկիչ կետ:
Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության առանձնակատկությունները բավականին ժամանակ ու մասնագիտական հմտություններ են պահանջում՝ բեռների ստուգումը պատշաճ, որակով ու ժամանակին իրականացնելու նպատակով:
Ագարակի սահմանային հսկիչ կետում ՍԱՏՄ ղեկավարները ծանոթացել ու գնահատել են իրավիճակը, հետևել վերահսկողության գործընթացներին, լսել աշխատակիցների առաջարկությունները:
Կարդացեք նաև
Արձանագրվել է, որ անցած 3 տարիների ընթացքում ՍԱՏՄ ենթահսկման ընթացակարգերի հնարավորինս պարզեցումն ու արագացումն ակնհայտորեն նպաստել են ներմուծման, արտահանման, բեռների զննության ու փորձաքննության գործընթացների կատարելագործմանը: Արդյունքում անհարկի ձգձգումներ ու բեռների կուտակումներ հասցվել են նվազագույնի:
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին