Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Վասիլի Բոդնարը ուկրաինական տուրիստական կազմակերպություններին կոչ է արել այլևս չեն աշխատելու «Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության» (TÜRSAB) հետ: Պատճառը, ըստ ուկրաինացի դիվանագետի, թուրքական կողմի «երկերասանի քաղաքականությունն է»:
«Առավոտյան միության ղեկավարը հանդիպում է մեզ հետ, իսկ այնուհետև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, դա երկերեսանի քաղաքականության օրինակ է, քանի որ այդ կերպ հավասարություն նշան է դրվում հարձակվողի և պաշտպանվողի միջև»,- ասել է Բոնդարը՝ ուկրաինական զբոսաշրջային ընկերություններին կոչ անելով չաշխատել TÜRSAB-ի հետ:
Ուշագրավ է, որ թուրքական միությունից արձագանքել են դեսպանի խոսքերին, նշելով.
«Մենք ունենք մշտական բարեկամական հարաբերություններ, ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինացի ժողովրդի հետ: Մեր բարեկամությունը Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ նույնքան անփոփոխ է»:
Կարդացեք նաև
Թուրքական միության ղեկավար Ֆիրուզ Բաղլըքայան հանդիպում էր ունեցել նաև Թուրքիայում ՌԴ դեսպանի հետ, նախքան հանդիպելը ուկրաինացի դիվանագետի հետ:
Աղբյուր` Ermenihaber.am