Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարարներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևին և ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վարոս Սիմոնյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում երկրների տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել Միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի կարգավորումներին, ինչպես նաև ֆինանսական քաղաքականության վերաբերյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
ՀՀ կառավարություն