ՆԱՏՕ-ն քննարկել և մերժել է Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի սահմանելու հարցը: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը:
Քննարկումը տեղի է ունեցել այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրների մասնակցությամբ:
«Դաշնակիցները համակարծիք են, որ Ուկրաինայի օդային տարածությունում մենք չպետք է ունենանք ՆԱՏՕ-ի օդանավեր և ՆԱՏՕ-ի զորքեր՝ Ուկրաինայի [ցամաքային] տարածքում»,- ասել է Սթոլթենբերգը՝ նշելով, որ որոշ երկրներ, իսկապես, բարձրացրել են այդ հարցը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ