Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի բնակչության կարծիքը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ

Մարտ 04,2022 17:26

Ermenihaber. Թուրքական Aksoy հետազոտական ընկերությունը ուշագրավ հարցում է անցկացրել Թուրքիայի բնակչության շրջանում ռուս-ուկրաինական հակամարտության և այդ գործընթացում Թուրքիայի դերի  մասին:

Հարցվածների 78.2 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պետք է չեզոքություն պահպանի այս հակամարտությունում: 2.4 տոկոսի կարծիքով Թուրքիան պետք է աջակցի ՌԴ-ին: Իսկ ահա 19.4 տոկոսը կարծում է, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա այս պատերազմին ՆԱՏՕ-ի որդեգրած դիրքորոշմանը:

Այն հարցին, թե «Թե ինչպես ռազմական գործողությունները կանդրադառնան Թուրքիայի վրա», հարցվածների 63 տոկոսը կարծում է «բացասական», 23.2 տոկոսը՝ «չափազանց բացասական», իսկ 13.6 տոկոսը՝ «դրական և չափազանց դրական»:

Ընդ որում` այն մարդիկ, ովքեր նշել են, որ Ուկրաինայի դեպքերը դրական են ազդելու Թուրքիայի վրա, հիմնականում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և վերջինիս դաշնակից «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունների կողմնակից են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031