Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը Զապորոժիե ատոմակայանում այս գիշեր տեղի ունեցած մարտերն անվանել է ուկրաինական կողմի սադրանք: Նա նշել է, որ ատոմակայանի շրջանում ռադիացիոն ֆոնը նորման չի գերազանցում, անձնակազմն աշխատում է բնականոն ռեժիմով:
Կոնաշենկովի խոսքով՝ մարտի 4-ի գիշերը ատոմակայանի տարածքում Ռոսգվարդիայի պարեկը հարձակման է ենթարկվել ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից:
«Պատասխան կրակ սադրելու պատրվակով էլեկտրակայանի տարածքում գտնվող ուսումնամարզական համալիրի մի քանի հարկերից Ռոսգվարդիայի զինվորականների վրա հրազենից ինտենսիվ կրակ է բացվել»,- ասել է նա:
Մամուլի խոսնակը նշել է, որ այդ քայլը նպատակ է ունեցել Ռուսաստանին մեղադրել ռադիոակտիվ վարակի օջախ ստեղծելու մեջ
Կարդացեք նաև
:Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում նաև այն, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորցրել է վերահսկողությունը «օտարերկրյա վարձկանների մասնակցությամբ ուկրաինական դիվերսիոն խմբերի» նկատմամբ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ