Իջևանի համայնքապետարանում կայացավ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի ռազմավարական պլանի քննարկումը։
Քննարկմանը մասնակցում էին Իջևան խոշորացված համայնքի վարչական ղեկավարները, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները։
Որոշվեց,որ յուրաքանչյուր համայնք՝ իրենց բնակավայրում կստեղծի համայնքային ակտիվ խումբ, գյուղական խնդիրները վեր հանելու համար։ Այնուհետև առաջիկա հանդիպմանը համատեղ կձևավորվի զարգացման ծրագիրը։
«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների առաջարկությամբ՝ կձևավորվի նաև խորհրդակցական մարմին, կկազմակերպվեն նաև հանրային քննարկումներ։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ