Այսօր լրագրողները պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին հարցրեցին՝ Գլխավոր շտաբը քաղաքականացնելու կարծիքներին ինչպե՞ս կպատասխանեք՝ նա ի պատասխան ասաց, որ իր քաղաքակրթության ու իր դաստիարակության հաշվին չի ուզում լրագրողներին նեղացնել, բայց այսօր չի ուզում խոսել:
Հարցին՝ Արտակ Դավթյանին ո՞վ է փոխարինելու՝ փոխնախարարը պատասխանեց. «Ում մասին որ լսեք, ա՛յ ինքն էլ փոխարինելու է»:
Հարցին՝ ե՞րբ է փոխարինելու՝ նա պատասխանեց՝ «երբ որ նշանակվի» ու հեռացավ անվտանգության աշխատողներով պաշտպանվող միջանցքով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ