Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրանթ Թորնթոն Քնսալթինգ»-ը թույլ չի տալիս լուսաբանել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը

Մարտ 04,2022 15:59

Այսօր Լոռու մարզի Շնող համայնքի համայնքապետարանի դահլիճում անցկացվում է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկում: Քննարկման կազմակերպիչը՝ ռազմավարության նախագիծը մշակող «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ն, առանց պատշաճ հիմնավորման թույլ չի տալիս լրագրողներին լուսաբանել միջոցառումը՝ նկարահանումներ իրականացնել և ուղիղ եթեր մտնել: Այսպիսով, սահմանափակվել է հասարակության տեղեկացված լինելու և որոշումների կայացման գործընթացում մասնակցություն ունենալու իրավունքը, ինչպես նաև ազդակիր համայնքի բնակչության ձայնը լսելի դարձնելու իրավունքը:

«Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները պնդում են, որ միջոցառումը փակ անցկացնելու որոշումը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է, սակայն ցույց չեն տալիս այդ որոշումը:

Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի քաղաքացիական հասարակության խմբակցության անդամներ Վիկտորյա Բուռնազյանը՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ,  Օլեգ Դուլգարյանը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, Նազելի Վարդանյանը՝ «Հայաստանի անտառներ» ՀԿ, Սոնա Այվազյան՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, դատապարտում են նման գործելաոճը, քանի որ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հաշվետվողական, ինչին կարող են օժանդակել լրագրողներն իրենց գործունեությամբ:

ԷկոԼուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031