Լրահոս
Օրվա լրահոսը

Վիճաբանության ընթացքում 54-ամյա արտաշատցին դանակահարել էր 28-ամյա հարևանին

Մարտ 04,2022 15:51

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատ քաղաքի 28-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, դեպքի վայրը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Աթարբեկյան-Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արտաշատ քաղաքի՝ 28-ամյա բնակչի և նրա հարևան, 54-ամյա տղամարդու միջև, որի ժամանակ էլ  վերջինս իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է երիտասարդին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական ծանր վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031