Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ՝ մերժել է Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի (լուսանկարում) նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը ։ Այդ մասին Aravot.am-ին հայտնեց Հարություն Մանուչարյանի փաստաբան Արման Թամրազյանը։ Վերջինս նաև հավելեց, որ առաջիկա դատական նիստերից ևս որևէ ակնկալիք չունի։
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացած դատական նիստում ներկայացվել է Բերդ խոշորացված համայնքի վարչական ղեկավարների դիմում-միջնորդությունը, որով նրանք պատրաստակամություն են հայտնել Մանուչարյանի խափանման միջոցի փոփոխման դեպքում անձնական երաշխավորություն ներկայացնել։
Կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը դատարանը հրապարակել է այսօր առավոտյան։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև