A1+. «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Պաշտպանական կողմը պահանջում է արդարացման դատական ակտ կայացնել կամ քրեական գործն ուղարկել նոր քննության։
Առաջին ատյանի դատարանի կողմից սպանության գործով արդարացված, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանի պաշտպանը Վճռաբեկ դատարանին միջնորդել է բոլոր դրվագներով արդարացման դատական ակտ կայացնել։
«Առաջին ատյանի դատարանի որոշումը ավելին քան հիմնավոր է եղել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը ակնհայտ անհիմն է։ ՀՀ-ում ապստամբության իրավունքը պետք է ճանաչվի, նաեւ հակասահմանադրականության խնդիր եմ բարձրացրել Վճռաբեկ դատարանի առջեւ»,-«Ա1+»-ին ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը։
Փաստաբանը առաջիկայում միջնորդելու է փոխել նաեւ Արմեն Բիլյանի խափանման միջոցը, ինչը կստիպի Վճռաբեկ դատարանին նիստ հրավիրել։ «Այսպիսի կարգով դեռ որեւէ մեկը չի դիմել, փորձենք»,- ասաց Աննա Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: