Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս բանաձեւը կարեւոր գործիք կարող է դառնալ` կանխելու Արցախի հայկականության հետքը ջնջելու Բաքվի դիկտատորի կործանարար ծրագրերը. Գայանե Աբրահամյան

Մարտ 04,2022 14:22

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետեւողական աշխատանքն արդյունքներ տալիս է. հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի լիագումար նիստի հիմնական օրակարգում ներառվել է ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ պատմամշակութային հուշարձանների վերացման խնդրի մասին հրատապ բանաձեւը։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին այս խնդիրն առաջ մղելու, փաստահավաք աշխատանք իրականացնելու եւ փաստերի հիման վրա այս օրակարգը ԵԽ պաշտոնյաներին հասանելի դարձնելու համար։ Եվրախորհրդարանի պատգամավոր Պիտեր Վան Դալենը, Մարինա Կալյուրանդը եւ մի շարք այլ պատգամավորներ իրապես հասկացան, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության վերացման քաղաքականությունը, մեծապես աջակցեցին այս բանաձեւի նախաձեռնությանը, որն արդեն մտել է Եվրոպական խորհրդարանի հաջորդ շաբաթվա լիագումար նիստերի ՕՐԱԿԱՐԳ, հուսանք եւ դեռ աշխատենք, որ քվեարկությամբ այն ընդունվի։

Այս բանաձեւը հետագայում կարեւոր գործիք կարող է դառնալ` կանխելու Արցախի հայկականության հետքը ջնջելու Բաքվի դիկտատորի կործանարար ծրագրերը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031