Ազգային ժողովի լիագումար նիստում այսօր հայտարարվեցին կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկության արդյունքները։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի փոխանցմամբ՝ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 70-ը․ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ-ի առաջադրած թեկնածու Լեւոն Սահակյանի օգտին քվեարկել է 69 պատգամավոր, իսկ 1-ը դեմ է արտահայտվել։ Այսպիսով, Սահակյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ։
Հիշեցնենք, որ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար առաջադրել էր ՔՊ-ի ներկայացրած՝ տնտեսագիտության դոցենտ, մանկավարժ, մասնավոր հատվածում ֆինանսական տնօրենի, հաշվապահի փորձառություն ունեցող, սեպտեմբերից մինչեւ այսօր ԱԺ նախագահի խորհրդական, Երեւանի ավագանու գործող անդամ (թվարկված պաշտոնները կասեցվելու են-հեղ․) Լեւոն Սահակի Սահակյանի թեկնածությունը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ