Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ ժողովուրդն իրավունք ունի իմանալու այս անիմաստ պատերազմի մարդկային կորուստների մասին». ԱՄՆ-ն դատապարտում է ՌԴ-ում ԶԼՄ-ների ազատության դեմ «լայնածավալ հարձակումը»

Մարտ 04,2022 10:59

«Ամերիկայի ձայն». Կրեմլը լայնածավալ ճնշում է գործադրում ԶԼՄ-ների ազատության և ճշմարտության դեմ, իսկ Մոսկվայի կողմից Ուկրաինա դաժան ներխուժման մասին ճշմարիտ խոսքի դեմ ճնշումն ուժեղանում է, զգուշացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Երեքշաբթի օրը Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Ռոսկոմնադզորից պահանջել է սահմանափակել մուտքը անկախ «Էխո Մոսկվի» և «Դոժդ» լրատվամիջոցների կայքեր՝ արգելափակելով նրանց գործունեւոթյունը և հեռարձակումը։

Նրանք անհիմն մեղադրվում էին «ծայրահեղական գործունեության և բռնության կոչեր անելու», ինչպես նաև «Ուկրաինայում ռուս զինվորականների գործունեության մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ» տարածելու մեջ, ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Ըստ պետքարտուղարության՝ Ռուսաստանի կառավարությունը նաև միջամտում է Twitter-ի, Facebook-ի և Instagram-ի հարթակների գործունեությանը, որոնց վրա հենվում են Ռուսաստանի տասնյակ միլիոնավոր քաղաքացիներ անկախ տեղեկատվության և կարծիք ստանալու համար։

Ռոսկոմնադզորը սպառնացել է արգելափակել այլ առցանց հարթակներ և Ամերիկայի ձայնը, եթե նրանք չկատարեն ռուսական ներխուժման կադրերը հեռացնելու պահանջները:

Ուրբաթ օրը Ռուսաստանի խորհրդարանը արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու օրինագիծը, որը նախատեսում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մասին «ոչ պաշտոնական» տեղեկության տարածման համար մինչև 15 տարվա ազատազրկում։

«Ռուսաստանի ժողովուրդը նույնպես իրավունք ունի իմանալու այս անիմաստ պատերազմի մարդկային կորուստների գնի մասին, որը վճարում են իրենց զինվորները»,- ասել է Փրայսը:

«Մենք Պուտինին և նրա կառավարությանը կոչ ենք անում հարգել Ռուսաստանի միջազգային պարտավորությունները և խոստումները և անհապաղ դադարեցնել արյունահեղությունը, դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից և հարգել իրենց քաղաքացիների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները», – նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031