Մարտի 4-ի գիշերը մարտեր են ընթացել Ուկրաինայի Զապորոժիե ատոմակայանի շրջակայքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ատոմակայանի ուսումնական շենքում:
Ժամեր առաջ տարածած տեսաուղերձով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական տանկերն ուղիղ հարվածներ են հասցրել ատոմային բլոկներին և հավելել է, որ Ռուսաստանը նպատակ ունի կրկնել Չեռնոբիլի աղետը, և որ Մոսկվան զբաղվում է միջուկային ահաբեկչությամբ։
Առավոտյան Ուկրաինայի արտակարգ իրավիճակի ծառայությունից հայտնել են, որ 2000 քառակուսի մետր տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, զոհեր և վիրավորներ չկան:
Կարդացեք նաև
Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունից հայտնել են, որ այս պահին հրդեհի հետևանքով ռադիացիայի մակարդակի փոփոխություն չի արձանագրվել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
ԱՂԲՅՈՒՐ՝ BBC, KYIV INDEPENDENT