Լրահոս
Օրվա լրահոսը

50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն հատկացնել Արցախին՝ հորդորում են Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները

Մարտ 04,2022 12:34

Ս.թ. մարտի 2-ին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) կողմից առաջնորդված մի նամակում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և կոնգրեսական Ջեկի Սփիրի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) հետ միասին, մի շարք Կոնգրեսականներ հորդորել են Ներկայացուցիչների պալատի և Սենատի Հատկացումների Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձնաժողովների ղեկավարությանը ներառել 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Արցախին առաջիկա համապարփակ ծախսերի օրինագծում, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Նամակում, որով գնահատվում է Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված հատկացումների փաթեթում արդեն ներառված 50 միլիոն դոլարը՝ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումները խթանելու համար, հորդորում են հատկացնել ևս 50 միլիոն դոլարի օգնություն «Արցախի հայ ժողովրդին, որը դեռ վերականգնվում է 2020թ.-ի աշնանը ադրբեջանական և թուրքական ուժերի կողմից սանձազերծված պատերազմից, որը հանգեցրեց մարդկային զգալի կորուստների և փախստականների մեծ հոսքերի»։

Պատերազմից հետո շարունակվող սահմանային վեճերը ունեցել են «կործանարար ազդեցություն Արցախի հայ ժողովրդի վրա», և պետք է ապահովել, որ նրանք ունենան մարդասիրական օգնությունը և «վերականգնման համար անհրաժեշտ ռեսուրսները»։

Ընդունվելու դեպքում՝ ֆինանսական միջոցները կհատկացվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով հայ տուժածների վերաբնակեցման և մարդասիրական աջակցության համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող և այնտեղից տեղահանված անձանց։ Նամակում ընդգծվում է, որ «նման աջակցությունը կօգնի բավարարել մարդու հիմնական կարիքները, այդ թվում՝ մայրական խնամքի և խմելու ջրի ծրագրերը»։

Նամակն ավարտվում էր «այս ֆինանսավորումը՝ որպես տարածաշրջանում ցանկացած հաջող հետկոնֆլիկտային նորացման անբաժանելի մաս դիտարկելու» կոչով:

«Հաշվի առնելով Արցախի հայ ժողովրդի դեմ Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի կողմից առանց դրդապատճառի սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած շարունակական մարդասիրական կարիքները՝ մենք ողջունում ենք հանձնախմբի ղեկավարներ Շիֆին, Փալոնին և Սփիրին այս նախաձեռնության համար»,– հայտարարեց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031