Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմության և մշակույթի հուշարձան համարվող 20 շենքեր մատչելի կդառնան հաշմանդամություն ունեցող անձանց համար

Մարտ 03,2022 23:15

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագծին, որի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական օբյեկտների շահագործման մատչելիությունը: Այդպիսով հաստատվել են նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը:

Շինարարական աշխատանքների իրականացումը, ներառյալ շինթույլտվության ձեռքբերումը, գնման հայտերի պատրաստումը, մրցույթների կազմակերպումը կատարված աշխատանքների հանձնում-ընդունումը նախատեսվում է 2024թ. առաջին կիսամյակից մինչև 2026 թվականը՝ շարունակական:

Այսպիսով կարևոր նշանակության 20 շենք կդառնա մատչելի: Դրանք են՝

  1. ՀՀ Ազգային ժողովի շենքը,
  2. ՀՀ կառավարության մասնաշենքերից Կառավարական տունը,
  3. ՀՀ Սահմանադրական դատարանի շենքը,
  4. ՀՀ գլխավոր դատախազության շենքը,
  5. Ազգային անվտանգության ծառայության շենքը,
  6. ՀՀ ոստիկանության շենքը,
  7. Ազգային անվտանգության խորհրդի շենքը,
  8. ՀՀ վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության շենքը,
  9. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը,
  10. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը,
  11. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի շենքը,
  12. Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը,
  13. Հայաստանի ազգային գրադարանի շենքը,
  14. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի շենքը,
  15. Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզահամերգային համալիրը,
  16. ՀՀ երկաթուղային կայարաններ (այդ թվում Երևանի երկաթուղային կայարանի շենք)
  17. Հայաստանի ճարտարապետների միության շենքը և Ալեքսանդր Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետի տունը,
  18. Հայաստանի նկարիչների միության շենքը,
  19. Հեռուստակենտրոնի հին մասնաշենքը,
  20. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի կայարանները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031