Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի կողմից Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու վերաբերյալ հաղորդումը քննարկվում է դատախազությունում. «Փաստինֆո»

Մարտ 02,2022 23:33

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի կողմից ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով ներկայացված հանցագործության մասին հաղորդումը քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանի պաշտպանական թիմը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ նշելով, որ դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արմեն Դանիելյանն իրենց որոշումներով ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության:

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդումը ստացել են, քննարկվում է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031