Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր զինվորները գնացին պատերազմ, որպեսզի մենք կարողանանք ապրել խաղաղ երկնքի տակ, արարել, ստեղծագործել». Վայոց ձորի մարզպետ

Մարտ 02,2022 23:13

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Արենիի միջնակարգ դպրոցում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Արենի համայնքի Արենի բնակավայրի միջնակարգ դպրոցում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը ներկա էին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, բնակիչներ, դպրոցի աշակերտներ:

Խաչքարը տեղադրվել է դպրոցի ուսուցչական անձնակազմի, աշակերտների և բարերարների համատեղ նախաձեռնությամբ:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը, իր խոնարհումը հայտնելով Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, ընդգծեց զինվորների հիշատակը հավերժացնող կոթողների կառուցման կարևորությունը, որոնք, որպես խոսուն վկաներ, սերունդներին և ողջ աշխարհին պետք է փոխանցեն մեր հերոսների պատմությունը և նրանց գործած սխրանքները։

«Մեր զինվորները գնացին պատերազմ, որպեսզի մենք կարողանանք ապրել խաղաղ երկնքի տակ, արարել, ստեղծագործել, մեր ամենօրյա աշխատանքով հզորացնել յուրահատուկ և անկրկնելի մշակույթ ունեցող մեր երկիրը, որտեղ միահյուսվել է տարբեր սերունդների դարավոր իղձը՝ ունենալ անկախ, խաղաղ և ուժեղ Հայաստան»։

Փա՛ռք մեր հերոսներին, նրանց սխրանքին, փա՛ռք Հայոց բանակին:

 

Վայոց ձորի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031