Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաագայի դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշումից անհետևանք խուսափել հնարավոր չէ». Րաֆֆի Քորթոշյան

Մարտ 02,2022 21:21

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանում սկսել են զգուշանալ` հայկական հուշարձաններին վերաբերող մեր հիմնադրամում  առկա արխիվային նյութերից։

«Դեմոկրատիկ Մուսավաթ» թերթը ի պաշտպանություն Ադրբեջանի մշակույթի նախարարի կեղծ հայտարարությունների փաստերը ներկայացնում է գլխիվայր` իբր ես նույնիսկ Շահբուլախի բերդն եմ հայտարարում հայկական։ Ինչպես նաև զգուշացնում է, թե իրենց մասնագետները ևս ունեն  «ալբանական հուշարձաններին» վերաբերող հին արխիվային լուսանկարներ և, եթե Հայաստանը դիմի միջազգային դատարան, ապա կպարտվի։

ՀԳ. Հարկ եմ համարում նորից հիշեցնել, որ հայկական հուշարձանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն հնարավոր է փաստագրել մեր հարուստ արխիվի շնորհիվ։ Հետևաբար Հաագայի դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի որոշումից անհետևանք խուսափել հնարավոր չէ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031